ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ադամ Բարրոյի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը

Ադամ Բարրոյի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը
16.04.2015 | 15:50

Ապրիլի 17-ին՝ ժամը 20:00-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կտրվի ֆրանսահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ Փարիզում:

Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ, Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ, կհնչեն Կաչչինիի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:
Սպասվում է նաև հիշարժան արարողակարգ:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ